-
19.12.2020|
14:38
Եվրամիությունն ակնկալում է, որ Մինսկի խումբը կշարունակի գործել և կսկսի բանակցությունները՝ ղարաբաղյան խնդրի տևական կարգավորումը գտնելու համար, երեկ հայտարարեց ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով գլխավոր հանձնակատար Ջոզեպ Բորելը ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից առաջ։
-
19.12.2020|
11:20
Պատժամիջոցների մասին Վաշինգտոնի որոշումը С-400-ների խնդրի կոնկրետ դրսևորումը դարձավ, որի մասին վաղուց ենք խոսում: Կոնգրեսի պնդումով ԱՄՆ նախագահ Թրամփը պատժամիջոցներ սահմանեց դաշնակից երկրի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության դեմ «Պատժամիջոցներով Ամերիկայի հակառակորդներին դիմակայության» (CAATSA) օրենքի շրջանակներում:
-
19.12.2020|
01:37
Շուշիի շրջանի Հին Շեն գյուղում անվտանգության երաշխիքներ չկան. բնակչությունը դուրս է գալիս գյուղից՝ ասաց Հին Շենի համայնքապետ Դավիթ Դավթյանը։
-
19.12.2020|
01:36
Բերձորի խաղաղապահների պատասխանատուն երեկ եկավ ու պահանջեց, որ զենքերը հանձնենք՝ ֆեյսբուքյան տեսաուղերձում նշել է Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը, հաղորդում է Mediaport-ը:
-
19.12.2020|
01:33
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը հետևողականորեն իրականացվում է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
-
19.12.2020|
01:32
Դեկտեմբերի 18-ին Պորտուգալական Հանրապեստության նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզան վավերացրեց օրենսդիր մարմնի՝ Պորտուգալիայի Ասամբլեայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հաստատելու մասին բանաձևը։
-
19.12.2020|
01:28
Ռուսական Свободная Пресса-ն վերլուծել է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ու նրա շուրջ ստեղծված իրավիճակը: Վերջին օրերին շատ անհասկանալի բաներ են տեղի ունենում Նիկոլ Փաշինյանի շուրջ: Նրա քաղաքական գիծը, կարծես, սկսում է հակասել Ռուսաստանի շահերին: Հայաստանում նրա նկատմամբ բազմաթիվ բողոքներ կան:
-
19.12.2020|
01:23
ՄԻՊ Արման Թաթոյանն ու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Գյումրիում հանդիպել են Շիրակի մարզի մի խումբ բնակիչների: Հանդիպումը պայմանավորված էր վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված անձանց խնդրով:
-
18.12.2020|
17:06
Բրյուսելում ԱԳ նախարար Արա Այվազյանն առանձնազրույց ունեցավ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
-
18.12.2020|
17:05
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյին։